Տպել
PDF

Քրոնիկ փորկապություն

Փորկապությունը ստամոքս-աղիքային համակարգի ամենատարածված խանգարումներից է: Վերջին ժամանակներս փորկապությունը ընդունում են որպես անկախ հիվանդություն, բայց շատ հաճախ նա հանդես է գալիս նաև որպես ուրիշ հիվանդության ախտանշան կամ վկայում  ոչ առողջ ապրելակերպի մասին:

Փորկապությունը հանդիպում է բոլոր տարիքային խմբերի մոտ, ինչպես երեխաների` սկսած ծննդյան օրվանից, այնպես էլ տարեցների մոտ: Չնայած փորկապության ախտորոշման և բուժման ասպարեզում նշանակալից առաջընթացին` արդյունավետ լուծումը այս խնդրի մի փոքր բարդ է,  հիմնականում դեֆեկացիայի ակտի առանձնահատկությունների մասին պացիենտների պատմելու կաշկանդվածության պատճառով, ինչպես նաև բժիշկների զսպվածության` ովքեր զգում են որոշակի դժվարություններ  փորկապության հետ կապված խնդիրների լուծման հարցում: Արդյունքում պացիենտը հաճախ մնում է առանց համապատասխան բուժօգնության, ինչը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն նրա առողջական վիճակի համար, այլ նաև սոցիալապես դարձնում նրան հաշմանդամ:

Դեֆեկացիայի ակտի հաճականությունը նորմայում
Դեֆեկացիայի ակտի հաճականությունը նորմայում կարող է տատանվել: Մեծահասակների կեսի մոտ աղիքները դատարկվում են օրը մեկ անգամ: Ավելի հազվադեպ հանդիպում են նաև մարդիկ, որոնց մոտ դեֆեկացիայի ակտը կատարվում է օրը 2 անգամ կամ 3 անգամ 2 օրվա ընթացքում: Այդպիսի մարդիկ կազմում են առողջ մարդկանց 5-9%:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդունած սննդի անցումը բերանի խոռոչից մինչև հետանցք, առողջ մարդկանց մոտ, միջինում կազմում է 24-48 ժամ, իսկ ավելի հազվադեպ`մոտ 60 ժամ:

Քրոնիկ փորկապության և թութքի համադրությունը հանդիսանում է ամենահաճախ հանդիպողներից: Երբեմն անհնարին է որոշել առաջնային թութք ու երկրորդային փորկապությու՞ն է, թե հակառակը: Չնայած վերջին շրջանում ավելի ու ավելի հակված են հավատալ, որ փորկապությունը թութքի զարգացման պատճառ չէ: Թութքը առանց փորկապության հազվադեպ է հանդիպում, այն դեպքում, երբ քրոնիկ փորկապությամբ տառապող համարյա բոլոր մարդիկ անխտիր նշում են , որ ունենում են  արյունահոսություն դեֆեկացիայի ակտի ժամանակ, ցավեր, քոր հետանցքի շրջանում, իսկ երկարատև փորկապության դեպքում նաև հեմորոիդալ հանգույցների արտանկում:

Փորկապությունը որոշ դեպքերում արագացնում է թութքի կլինիկական պատկերի  դրսևորումը: Այդ դեպքում փորկապության վերացումը թութքի դրսևորման ցանկացած փուլում հանդիսանում է այդ հիվանդության կանխարգելման և բուժման կարևորագույն միջոցառումներից:

Քրոնիկ փորկապության բուժումը
Քրոնիկ փորկապության բուժումը չի սահմանափակվում թուլացնող միջոցների նշանակմամբ: Ինքնաբուժմամբ զբաղվելը խստիվ արգելվում է , քանի որ երկարատև, մշտական բնույթ կրող փորկապությունը կարող է լինել ծանր հիվանդության ախտանշան կամ նպաստել վտանգավոր  բարդությունների զարգացման:

Բացի այդ, ինքնուրույն լուծողական միջոցների ընդունումը` առանց հաշվի առնելու նրանց առանձնահատկությունները, գործողության մեխանիզմները և հնարավոր կողմնակի ազդեցությունները կարող են հանգեցնել աղիքների ֆունկցիայի խանգարման ,արդյունքում առաջացած դեֆեկացիայի հետ կապված խնդիրների: Միևնույն ժամանակ լուծողականների չափաբաժինը ավելանում է  և ժամանակի ընթացքում դեղորայքը դառնում է ոչ արդյունավետ:

Իմանալով պացիենտի մոտ քրոնիկ փորկապության ի հայտ գալու մեխանիզմը` բժիշկը բուժում է նշանակում, հաշվի առնելով պաթոգենետիկ գործոնները: Դա նպաստում է սիմպտոմատիկ դեղամիջոցների ազդեցության առավել արդյունավետությանը: